Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ է ստացվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի շենքի հարակից տարածքում ռումբ է դրված (տեսանյութ,տեսաշարք)

Փետրվար 24,2012 19:12
PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ փետրվարի 24-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որ Պուշկինի 56 շենքում ռումբ կա դրած:

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Պուշկինի 56 շենքն ամբողջովին վերցված է ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների հսկողության տակ։ Ահազանգն ստացվել է այն մասին, որ նշված շենքում գտնվող «Արֆարմասիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող դեղատանը պայթուցիկ է դրած։

Այս պահին նշված շենքից տարհանվում են բնակիչներն ու աշխատակիցները։ Այդ շենքի հարևանությամբ է գտնվում նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Կարճ ժամանակում ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև 1-03 ծառայության մի քանի բրիգադներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպասվում է, որ պետք է ժամանեն նաև Պաշտպանության նախարարության սակրավորներն ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արման Ցոլակյանը, ինչպես նաև արդեն բերվել են ոստիկանության վարժեցված հատուկ շները։

Ինչպես պարզվեց ավելի ուշ` ահազանգը կեղծ էր: Ոչինչ չհայտնաբերվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829