ՀՀ վարչական դատարանն ավարտեց անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին իր վարույթում գտնվող Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի հայցի քննությունը: Ս.Հացպանյանը վիճարկում էր «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» անցյալ տարվա հուլիսի 19-ի որոշումը, պահանջում էր հայրենիքում իրեն տալ իրավական կարգավիճակ: Այդ որոշումը, որը Ս.Հացպանյանի գնահատմամբ «միջամտող վարչական ակտ է», կայացրել էր այս գործով պատասխանող ճանաչված ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը:
Դատարանը մերժեց Հացպանյանին: «Ինչպես Սումգայիթից 24 տարի առաջ նույն այս օրը հայերին ասացին հեռացեք, այդպես էլ վարվեցին ինձ հետ»,- ասաց Ս.Հացպանյանը վճռից հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Այլ մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: