Դիլիջան քաղաքի ցավոտ խնդիրը սողանքներն են: Սողանքներն ակտիվ են ամֆիթատրոնի դիմաց` «Մյասնիկյան» փողոցին հարակից տարածքում, քաղաքային ավտոկայարանի դիմացի լանջին, ինչպես նաեւ` «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհին:
Դիլիջանի սողանքային գոտիները մասնագետների կողմից լավ ուսումնասիրված են: Առաջիկում կիրականացվեն հակասողանքային միջոցառումեր` կգործարկվեն խորհրդային ժամանակներում կառուցված ջրահեռացման թունելները:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվելէ 1 միլիարդ դրամ: Այդ գումարով ջրահեռացման թունելները կմաքրվեն , կնորոգվեն, այն տեղերում, ուր ջրահեռացման համակարգը վնասված է, կկատարվեն վերանորոգման աշխատանքներ: Հակասողանքային աշխատանքները կսկսվեն մարտի 10-ից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: