
Գործարար կնոջ հետ կապված հարցերին պատգամավորը չէր ուզում պատասխանել` հիշելով մոր խոսքերը. «Մերս ասում էր …էն ինչ ա..կանանց շառից հեռու շարունակությունը դուք ասեք»:
Լրագրողների դիտարկմանը, որ Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ պարտք եք իրեն 70 հազար դոլար, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Դե հիմա ինքն է, ասում է: Ինքը խոսք է տվել՝ ամսի 13-ին ասուլիս է տալու: Երկու բան եմ ուզում ասեք իրեն` հանքավայրի անունը, մեկ էլ տարեթիվը ասի, երբ եմ պարտք: Այդ կինը շատ վատ էր զգացել, երբ իր ազգանունը մոռացել էի, Հակոբյան էի ասել: Ես իրեն ճանաչել եմ նախարար լինելուց հետո»:
Պարոն Այվազյանը ռեպլիկի կարգով նաեւ ասաց, որ այսքան ժամանակ չի փորձել որեւէ մեկին իր ասածների համար դատի տալ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































