Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել»․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 02,2026 10:00 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, «չեն նկատում» Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքն ու ուժի դիրքերից խոսելու մոտեցումը։

Նույն միջազգային դերակատարները, որոնք խոսում են ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, չնկատելու են տալիս արցախցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունն ու խախտված իրավունքները, որևէ կերպ «չեն տեսնում» ադրբեջանական բանտերում հայտնված հայերի շուրջ տեղի ունեցող ապօրինությունները։

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728