ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչու է քարոզարշավի մեկնարկից առաջ ՀՀԿ լոգոյով ավտոբուսը շրջում հանրապետության ողջ տարածքով: Նա անընդհատ կրկնում էր, թե արգելված չէ, որ կուսակցության լոգոյով ավտոբուսը գնա մարզեր և հանդիպի իր կուսակից ընկերներին:
Լրագրողներին հետաքրքրեց նաև, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ՀՀԿ ցուցակում կարող են լինել նաև Շուշան Պետրոսյանի և DJ Վակցինայի անունները: Հ. Սահակյանը պատասխանեց. «ԱյսշաբաթվակեսերինՀՀԿ–նկհայտարարիգործադիրմարմնինիստ, որիընթացքումկհստակեցվիհամամասնականցուցակը»: Իսկ հարցի կապակցությամբ ասաց. «Պետքչէնմանշեշտադրումներովհանդեսգալ: Ժամանակըկգա՝մեծամասնականհամակարգովմարդիկկառաջադրվեն, մենքէլկուրախանանք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: