«Առավոտի» ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ պլաստիկ վիրաբույժ, Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ընդառաջելով նոյեմբերյանցիների խնդրանքին` առաջադրվի իր հայրենի Տավուշի մարզում, մեծամասնական ընտրակարգով: Նրա մրցակիցը թիվ 40 ընտրատարածքում լինելու է վերստին առաջադրվելու մտադրություն ունեցող ներկա պատգամավորը՝ «Գրանդ» խմբի ղեկավարի որդին՝ Միքայել Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Արտավազդ Սահակյանը եղել է ԱԺ պատգամավոր 1995-1999 թվականներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: