Ռասիստական հայտնի սկանդալի արդյունքում ձերբակալվելուց հետո, մի շրջան աշխարհահռչակ դիզայներ Ջոն Գալիանոն կարծես օտարվել էր fashion-աշխարհից, իսկ այժմ, ըստ glamour.ru–ի, պատրաստվում է իր պատվավոր տեղը վերստին զբաղեցնել: Ասում են` Գալիանոն բանակցությունների մեջ է Tod’s ապրանքանիշի ղեկավարության հետ: Նաեւ լուրեր կան, որ կուտուրիեն պատրաստվում է գլխավորել Schiaparelli-ը: Այս լուրերն ավելի համառ են դարձել Tod’s-ի գեղարվեստական ղեկավար Դարեկ Լամի` պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: Հիշեցնենք, որ Գալիանոն կորցրել էր աշխատանքը Christian Dior նորաձեւության տանը, երբ հակասեմիտական հայտարարություններ էր արել եւ բարձրաձայնել Ադոլֆ Հիտլերի հանդեպ ունեցած իր համակրանքի մասին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: