ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ 2012-ի մեկնարկից 100 օրից էլ քիչ է մնացել

2012թ. ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Orange-ը մեկնարկում է իր առաջին համաեվրոպական մրցույթը` հնարավորություն ընձեռելով ֆուտբոլասերներին աջակցել իրենց ազգային հավաքականին եւ սիրելի թիմերին ինչպես երբեւէ նախկինում, եւ պատրաստվել այս համաեվրոպական սպորտային իրադարձությանը:
Orange Ֆուտբոլասերների Գավաթը, որը կմեկնարկի այսօր www.supporterscup.orange.com կայքում, հնարավորություն կընձեռի ողջ Եվրոպայի ֆուտբոլասեր հանրությանը` սովորական ֆուտբոլասերներից մինչեւ մոլի երկրպագուներ, գրանցվել նշված կայքում եւ առցանց կամ բջջային հեռախոսների միջոցով մասնակցել կայքի շրջանակներում անկացվող խաղ-մրցույթներին եւ ստանալ մրցանակներ, այդ թվում` EURO 2012TM-ի շրջանակներում Orange-ի կողմից առաջարկվող ապրանքներ, նոր հեռախոսներ: Իսկ հաղթող թիմերը կարժանանան գլխավոր մրցանակին` VIP ավտոբուսով մեկնում Վարշավա եւ Կիեւ` մասնակցելու առաջնության առաջին եւ եզրափակիչ խաղերին:
Կարդացեք նաև
Orange-ի ներկայության 11 եվրոպական երկրներում յուրաքանչյուր ոք` անկախ այն բանից` Orange-ի բաժանորդ է, թե ոչ, կարող է մասնակցել Orange Ֆուտբոլասերների Գավաթին: Մոտակա ամիսներին Orange-ը կմեկնարկի այլ մրցարշավեր ևս` հնարավորություն ընձեռելով կյանքի կոչել EURO 2012TM-ը բոլոր այն ֆուտբոլասերների համար, ովքեր աջակցում են իրենց սիրելի թիմերին ինչպես տանը, այնպես էլ մարզադաշտում:

Մրցույթի շրջանակներում անցկացվում են խաղեր, որոնց ֆուտբոլասերները կարող են մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով, առցանց կամ բջջային հեռախոսների միջոցով: Այսօրվանից սկսած` ֆուտբոլասերները կարող են գրանցվել եւ խաղ-մրցույթներին պատրաստվելու համար կազմել թիմեր, իսկ ֆուտբոլային առաջնությանը կարող են պատրաստվել` ստեղծելով իրենց ավատարը իրենց սիրելի հավաքականի պատկերով, ավելի շատ տեղեկություններ հավաքելով վերջինիս մասին և նույնիսկ ներկվելով ազգային դրոշի գույներով:
«Մոտակա ամիսներին եւ մինչեւ խաղերի ավարտը մենք պարբերաբար կունենանք առաջարկներ ու անակնկալներ մեր բաժանորդների համար: Որպես առաջնության պաշտոնական գործընկեր` մենք կկարողանանք մեր բաժանորդներին հնարավորություն տալ ունենալ յուրահատուկ հուշանվերներ, բրենդավորված տարբեր ապրանքներ ու տոմսեր խաղերի համար: Ֆուտբոլային տոնին կմասնակցեն բոլորը` կանխավճարային բաժանորդները, Դելֆինի, Թիթեռի ու Պանտերայի բաժանորդները, ինտերնետի բաժանորդները, նրանք, ովքեր այստեղ են դիտելու խաղերը և նրանք, ովքեր մեկնելու են Լեհաստան կամ Ուկրաինա եւ այնտեղ սատարելու իրենց նախընտրած հավաքականին: Շուտով պատրաստ կլինի նաև հատուկ ծրագրային հավելվածը սմարթֆոնների օգտագործողների համար: Գալիք ամիսներն Orange-ում ֆուտբոլային են լինելու»,- ասաց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված եւ հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:
Orange Ֆուտբոլասերների Գավաթի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք այցելել www.supporterscup.orange.com կայք կամ հետևել #SUPPORTERSCUP-ին twitter սոցիալական ցանցում:
R


















































