Բրիտանացի մոդել Իմոգեն Թոմասը, որ հայտնի է, թեկուզ նրանով, որ ժամանակին հանդիպում էր ««Մանչեսթեր Յունայթեդի» ամուսնացած ֆուտբոլիստ Ռայան Գիգզի հետ, հիմա էլ ճանաչում է ձեռք բերել ռեգբիի Ուելսի ազգային հավաքականին յուրօրինակ ձեւով երկրպագելով:
Վալիացիները ներկայումս Ֆրանսիայի, Իտալիայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի ընտրանիների հետ միասին բավականին հաջող մասնակցում են «Երեք ազգերի մրցաշարին»՝ ընթանալով առաջին տեղում: Իմոգեն Թոմասը «Twitter»-ում տեղադրել է իր «կիսանդրու» լուսանկարը, որում մի կրծքի վրա գրված է «Cmon», մյուսի վրա՝ «Wales»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: