Թեեւ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, թե «Ազատ դեմոկրատների» եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ «Ժառանգության» համամասնական ցուցակը վերանայելու խնդիր չկա, այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ այդ ուղղությամբ երկու կուսակցությունների քննարկումները շարունակվում են: Եվ դրանց արդյունքում փոխվում է ցուցակի հերթականությունը եւ արդեն իսկ վերանայվել է քաղաքացիական հասարակությունը ներկայացնող թեկնածուներից մի քանիսի ներգրավվածությունը համամասնական ցուցակում: Խոսքը մասնավորապես նաեւ ռադիոլրագրող Արաքս Պողոսյանի եւ Մարդկայինզարգացմանմիջազգայինկենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանի մասին է: Քննարկումները դեռ շարունակվում են, եւ չի բացառվում, որ «Ժառանգությունը» նոր ցուցակ հրապարակի: «Առավոտի» աղբյուրն այս առնչությամբ ասաց, թե երկու կուսակցությունների համար էլ հասարակական կարծիքը, անշուշտ, կարեւոր է եւ կարող է «ճնշող» լինել:
Նշենք, որ լրատվամիջոցներում եւ Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում եւ տարակուսանք է առաջացրել առանձին գործիչների՝ «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված լինելը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: