Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, իրավական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանն ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում։ Մախմուդյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել եզդի ազգի ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում։ «Ես ագգությամբ եզդի եմ եւ ԲՀԿ-ի հետ քննարկելուց հետո իմ այդ որոշումը կայացրել եմ։ Հայտնի է, որ ԲՀԿ-ն ցանկանում է երիտասարդ ներկայացուցիչներ ունենալ ԱԺ-ում, ինչի հետ ես համամիտ եմ։ Իմ նպատակն ԱԺ-ում իրավաստեղծ գործունեություն ծավալելն է»,- եզրափակեց ՄԻՊ խորհրդականը։
Հիշեցնենք, որ Ռուստամը բավականին ակտիվ աշխատել է անցած նախագահական ընտրությունների ժամանակ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամ։ Եվ երբ արտակարգ դրություն էր, նա մի շարք թերթերի լրագրողների հետ անձամբ եղելէտպարաններում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: