Այսօր ասուլիսում «Հայ հեղինակ» հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը ներկայացրեց հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առօրյա խնդիրներն ու հետագա ծրագրերը: Ս. Ներսիսյանի տեղեկացմամբ՝ ներկայումս Հայաստանում գտնվող ԵՄ պատվիրակությունը պատրաստվում է իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքների կիրառկման համակարգի հզորացման ծրագիրը», որի նպատակն է հայ եւ միջազգային մասնագետների փորձի փոխանակման միջոցով ուժեղացնել կեղծարարության դեմ պայքարը: «Կարելիէասել՝դանակըհասելէոսկորին, որովհետեւմեզանումխախտումներիթիվը 90 տոկոսիցավելիէ: Դամերտնտեսությանվարկանիշիվրաէազդում, քանիորոտնահարվումենոչմիայնհայ, այլեւարտասահմանյանհեղինակներիիրավունքները»,- ասաց տիկին Ներսիսյանը: Տնօրենը հավելեց, որ այս բարդ ծրագրում ներառված են նաեւ պետական եւ իրավական մարմիններ՝ մաքսային վարչությունը, ոստիկանությունը. «Առանցիրավականմարմինների՝ոլորտըչիկարողզարգանալ: Օրենսդրականդաշտումկանառանձինօրենքներ, որոնքկարգավորումենհեղինակայինեւմտավորսեփականությանիրավունքը, բայցհիմահեղինակայինիրավունքիօրենքումփոփոխություններենարվում, քանիորայդդաշտըդինամիկէ»:
Ս. Ներսիսյանի խոսքով՝ խախտումներն առավել շատ արձանագրվում են ձայնասկավառակների վաճառքի կետերում, քանի որ հեղինակը արտադրում է, իսկ վաճառողները՝ բազմացնում ու վաճառում առանց հեղինակի թույլտվության: Բացի վերոհիշյալից, խախտումների աճին նպաստում են նորագույն տեխնոլոգիաները, քանի որ համակարգիչների միջոցով տարածվում է մեծ քանակությամբ ինֆորմացիա՝ առանց հեղինակների համաձայնության:
Ս. Ներսիսյանը հայտնեց, որ ԵՄ ծրագրում ներառված է նաեւ մեր դատական համակարգը. «Ինձուրախացնումէդատավորներիհետաքրքրությունըոլորտիհանդեպ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: