ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես մարգարյանը «նորմալ» է գնահատում կոալիցիոն գործընկերների արդեն իսկ հրապարակած համամասնական ցուցակի պատառիկները եւ մեծամասնական առաջադրումները: Դրանցում արտառոց դրսեւորումներ չտեսնելով` Aravot.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռազմավարությունն ու մարտավարությունը: Բնականաբար, ինչպես խոսվում է վերջին շրջանում, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ավելի շատ նոր դեմքեր ներգրավի: կարծես թե այդ գործընթացն է տեղի ունենում: Շատ կարեւոր է նաեւ այն, որ տարբեր ոլորտներից են ներգրավվում»: Հետաքրքրվեցինք` էական չէ՞, որ «նոր դեմքերը» օրենսդիր աշխատանքում դրսեւորվելու նախադրյալներ ունենան, Հովհաննես Մարգարյանը հակադարձեց, որ օրենսդրական դաշտը վերաբերվում է տարբեր ոլորտների, նաեւ դժվար է գտնել մարդկանց, ով լավ հասկանա բոլոր ոլորտներից, հետեւաբար, իր պատկերացմամբ տեղին է, որպեսզի խորհրդարանում տարբեր ոլորտներից էլ ներկայացուցիչներ լինեն:
Մեր զրուցակիցը հրաժարվեց գնահատականներ տալ ԲՀԿ համագումարում հնչած քննադատական ելույթներին:
ՕԵԿ-ն արդեն առաջադրել է Հովհաննես Մարգարյանի թեկնածությունը Գյումրին ընդգրկող թիվ 33 ընտրատարածքում, բայց նա տեղեկացրեց, որ մեծամասնականով առաջադրվող իրենց բոլոր թեկնածուները կլինեն նաեւ կուսակցության համամասնական ցուցակում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: