«Ալֆա Բանկի» նախագահ Պյոտր Ավենը լրատվամիջոցներին խոստովանել է, որ ինքը հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը գնելով եւ զբաղվում է այդ նախագծով:
Միլիարդատերը ժամանակին փորձել է իր բանկի միջոցով ակումբը ձեռք բերել, սակայն գործարքն ինչ-ինչ պատճառներով չի կայացել: Եվ հիմա, երբ դրա հնարավորությունը նորից ստեղծվել է, կրկին դեմ չէ դառնալ «ժողովրդական ակումբի» սեփականատերը: Սակայն, հնարավոր է, արդեն անձնական գումարներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: