Այսօր կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բարձրացրեց «Փակ շուկայի» հարցը: Նա նկատեց, որ մարտի սկզբին շինարարական աշխատանքների արդյունքում քանդվել է պետության կողմից հաշվառված և պահպանվող, հուշարձանների ցանկում գտնվող Երևանի «Ծածկած շուկայի» բետոնածածկ տանիքի մեկ երրորդը, իսկ կառույցի հետնապատին լուրջ վնասներ են հասցվել: «Լիազոր մարմինը`Երևանի«Փակշուկայի» տարածքումշինարարականաշխատանքներիրականացնողկազմակերպությանը չի տրամադրելթույլտվությունտվյալհուշարձանիկառուցապատման, ամրակայման, փոփոխմանկամբարեկարգմաննախագծերիվերաբերյալ:Ավելին, նախարարության գիտամեթոդական խորհրդում` 30.05.2011, կառուցապատողի առաջարկ-նախագիծը գտնվել է ոչ նպատակահարմար: Չհաստատված նախագիծը, սակայն, չի կաշկանդել կառուցապատողին խախտել և արհամարհել ՀՀ մի շարք օրենքներ, իրականացնել ապօրինի- ինքնակամ շինարարություն, որը «ՀՀ Քրեական օրենսգրքի» հոդված 264-ով սահմանվում է, որպես «Պատմության և մշակույթի հուշարձանների ոչնչացում կամ վնասում»: Ըստ էության, օրենքով իրեն վերապահվածպարտականություններիևլիազորություններիշրջանակում, համապատասխան վերահսկողականաշխատանքներ չի իրականացրել նաև լիազոր մարմինը` կանխելու հուշարձանիոչնչացմանըկամվնասմաննուղղվածգործողությունները»,-նշեց տիկին Գալստյանը եւ ավելացրեց.«Ըստ էսքիզային նախագծի և արդեն իսկ սկսված աշխատանքների, նախատեսվում է շուկայի շենքի ապամոնտաժում բացի գլխավոր ճակատային մասից, հարկայնության փոփոխություն, գերծանրաբեռնված քաղաքաշինական միջավայրում ստորգետնյա կայանատեղերի և պահեստի կառուցում:Արդեն իսկ կառուցապատողի` չհաստատված, բայց իրականացման փուլում գտնվող նախագիծը քաղաքաշինական մի շարք նորմերի, СНИП 6.37, 6.39 3, 4 կետերի խախտում է արձանագրում»:
Այսքանն արձանագրելուց հետո` պատգամավորը հետաքրքրվեց կառավարությունից` «Կհարգվե՞ն, արդյոք, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով ամրագրված պարտականությունները, որոնք, ի թիվս մշակութային, քաղաքաշինական և բնապահպանական նորմատիվների, կհարգեն նաև ՀՀ քաղաքացիների իրավունքները` ապահովելով նրանց մասնակցությունը իրենց կենսագործունեության միջավայրում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին»:
Պատասխանով հանդես եկավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տիկին Պողոսյանն ընդունեց, որ նախագիծը չհաստատված է, սակայն իր խոսքում հանրային շահ-օրենքներ դաշտում պաշտպանեց ներդրողի «իրավունքը»: Նա ասաց, որ մշակույթի նախարարությունը ստացել է միայն ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման նախագիծ, այնինչ այդ տարածքի վերգետնյա հատվածի վերաբերյալ որևէ նախագիծ չի եղել, հետեւաբար այն ամենն ինչ արվել է վերգետնյա հատվածում, եղել է անօրինական:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: