
Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենք «Ժառանգության» ցանկությունը իրատեսական համարո°ւմ են: Ա. Առաքելյանը պատասխանեց. «Մեր երկու կուսակցությունների միջև կայացած դաշինքը չի նշանակում պարզապես մեկին գումարած մեկ: Դա չի նշանակում, որ մեր ձայները կրկնապատկվելու են, և մենք հավաքելու ենք, ասենք՝ 10 տոկոս: Մեր ընտրազանգվածների միավորումը կբերի ոչ թե մաթեմատիկական գումարման, այլ բազմապատկման: Եվ այս տեսանկյունից «Ժառանգության» հայտարարությունը իրատեսական եմ համարում: Մենք ակնկալում ենք 24, 26 մինչև 30 տոկոս արդյունք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































