ՖԻՖԱ-ն Ցյուրիխում ընթացող գործկոմի նիստում հավանություն է տվել այն նախագծին, որով նախատեսվում է, այսպես կոչված, «սառեցնող ընդմիջումների» պրակտիկա կիրառել:
Դա կլինի այն ժամանակ, եթե հանդիպումների ընթացքում եղանակային պայմանները չեն համապատասխանի սահմանված նորմերին: Խոսքը օդի բարձր խոնավության եւ ըստ Ցելսիուսի +31/32 աստիճանից բարձր շոգի մասին է: Այս նախագիծը գլխավորապես ուղղված է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: