ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, թե Գյումրու քաղաքապետի փեսայի սպանությունը քաղաքական հողի վրա էր: Հիշեցնենք, որ քաղաքապետն իր հայտարարության մեջ մեղադրել էր ԲՀԿ-ին` պնդելով, որ գործով բոլոր ձերբակալվածները ԲՀԿ շտաբների ներկայացուցիչներ են: «Ոչ թե քաղաքապետի, այլ լիազոր մարմնի հայտարարություններին է պետք հետեւել… Որպես վարկած կարելի է օգտագործել, բայց վստահաբար ոչինչ չեմ կարող ասել»,- Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը,- Քաղաքական համարել դժվարանում եմ, որովհետեւ քաղաքական հողի վրա սպանություններ չեն լինում, անձնական հողի վրա հավանական համարում եմ, իսկ քաղաքական նկատելի են լինում, եթե անձը այս կամ այն կուսակցության անդամ է»:
Ըստ նրա, Գյումրու քաղաքապետի հայտարարությունը ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում որեւէ լարվածություն չի առաջացնի, բայց անձերի առումով լարվածությունը սպասելի է:VOICE004
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: