
Վերջերս լուսանկարիչները ռուս գեղեցկուհուն «բռնացրել» են շորով, որով արդեն հասարակությանը ներկայացել է մեկ այլ գեղեցկուհի՝ երգչուհի Բեյոնսեն: Սակայն նորաձեւության աշխարհի բոլոր փորձագետները միաձայն պնդում են, որ «Havre Leger»-ի արտադրության այդ զգեստն Իրինայի հագին ավելի լավ է երեւում, քան թխամորթ երգչուհու: Այն կատարելապես ընդգծում է ռուս մոդելի մարմնի բոլոր արժանիքները: Բեյոնսեի հագին շորն ընդգծում էր նրա կլորիկ ու ախորժալի մարմինը, իսկ Իրինան դրանով ցուցադրեց իր կատարյալ հղկված մարմինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































