
Միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի տարածքային բաժնում նյութեր են նախապատրաստվում, ուստի մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով միջադեպի հանգամանքների պարզաբանումը մենք ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ մեկնաբանություններ ու գնահատականներ անելուց:
«Վալլեքս» խումբը և նրա ղեկավարությունը միշտ պայքարել և պայքարում են բոլոր տեսակի ապօրինությունների ու օրինախախտումների դեմ՝ անկախ դրանց կատարողներից ու դրսևորման եղանակներից: Մենք հետևողական ենք եղել և ապագայում ևս հետևողական ենք լինելու «Վալլեքս» խմբի անվան հետ առնչվող բոլոր իրավախախտումների, զանցանքների ու հանցանքների բազմակողմանի ու օբյեկտիվ լուսաբանման հարցում:
Միաժամանակ, բոլոր շահագրգիռ անձանց հորդորում ենք մինչև իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների ավարտն ու հնարավոր մեղավորներին բացահայտելն ու պատասխանատվության ենթարկելը ձեռնպահ մնալ միջադեպի կապակցությամբ անհիմն ու մտացածին հայտարարություններ անելուց:
Կարդացեք նաև
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին


















































