
Aravot.am-ը Արա Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս անգամ չառաջադրվեց մեծամասնական ընտրակարգով, նույն ընտրատարածքում: Հավելենք, որ այժմ այդ տարածքում ընտրապայքար են մտել հայտնի գործարարներ Սարիբեկ Սուքիասյանը եւ Գարեգին Նուշիկյանը: «Նպատակահարմար չէր»,- ասաց Սիմոնյանը: Մեր հաջորդ հարցին՝ այն ժամանակ Ձեր մրցակցի դիրքերը թույլ էին, Նիկոլը բանտում էր, հիմա ուժեղ մրցակիցներ են, այդ պատճառո՞վ նպատակահարմար չէր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ոչ ոքի հետ չեմ մրցակցել: Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը, ներկայացրել եմ իմ ծրագրերը, ժողովուրդը տվել է իր ձայնը եւ ես հաղթել եմ: Ես երբեք չեմ համարել, որ դա մրցակցություն է: Սա վազք չի, որ ով ուժեղ վազի՝ նա էլ հաղթի»:
Նախագահի հանդիպումներին ներկա գտնվելով Սիմոնյանն իր երախտագիտությո՞ւնն է հայտնում ԱՄ նախագահին ՀՀԿ ցուցակում ընդգրկելու համար՝ մեր այս դիտարկմանն էլ Արա Սիմոնյանը հակադարձեց. «Երախտագիտության հարց չկա, այդպես չի կարելի հարցին մոտենալ, մեր նախագահն է ելույթ ունենում, մենք հավատում ենք նրան, վստահում եւ սատարում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































