
Ըստ նրա` այն իրավիճակում, երբ ժողովուրդը չի վստահում իշխանությանը, երբ ժողովուրդը օր օրի ծերանում է, եւ երիտասարդներ չկան, որ գան, փոխարինեն նրանց, եթե ժողովրդի մի մասը դուրս է գնում երկրից, եւ ամայանում է երկիրը, ինքնին հասկանալի է, որ ազգային, պետական անվտանգությունը հարցականի տակ է դրվում: «Այն կոալիցիան, որը գործել է այսքան տարի, դա իսկապես կրել է շատ ֆորմալ բնույթ: Եվ երբ հիմա գալիս են ասում են այ հիմա կսկսենք սոցիալական խնդիրներ լուծել, սա իրականում քաղաքական նոնսենս է, նրանք այդ իրավունքն այլեւս չունեն»,-ասաց ՀԴԿ ղեկավարը: Նրա խոսքերով պետությունը պիտի վերադարձնի իր շահութաբեր գործարանների սեփականությունը, ազգայնացնի ընդերքը. «Եթե մենք մասնավորին թույլ ենք տալիս, որ մեր ընդերքի հարստությունից օգտվի, ապա մենք պիտի թույլ չտանք, որն ամբողջ շահույթը ձեռքներիցս տանի»:
ՀԴԿ ղեկավարը ընտրողներին գիտակցաբար ընտրություն կատարելու կոչ արեց: «Մենք ասում ենք` դուք որոշեք, մենքձեզ ասում ենք` դուք ընտրեք, մեր ասածը միայն սա է, բայց եթե ընտրելու եք, ապա գիտակցաբար արեք, հասկացեք, թե ինչու եք դա անում, ում եք վստահելու, ինչու եք վստահելու»,-ասաց Արամ Սարգսյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր


















































