Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Միայն բանակով տարածք չենք կարող պահել»

Ապրիլ 23,2012 19:22

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) ղեկավար Արամ Սարգսյանն այսօր Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե միայն բանակով տարածք չենք կարող պահել. «Այսօրվա ժամանակակից աշխարհում միայն բանակով տարածք չես կարող պահել: Հայաստանը պիտի կարողանա ապահովել իր պաշտպանությունը եւ դրանով մեկտեղ այնքան հզոր լինի, որ մեր հարեւանն ախորժակ չպահի մեր տարածքների ուղղությամբ»:

Ըստ նրա` այն իրավիճակում, երբ ժողովուրդը չի վստահում իշխանությանը, երբ ժողովուրդը օր օրի ծերանում է, եւ երիտասարդներ չկան, որ գան, փոխարինեն նրանց, եթե ժողովրդի մի մասը դուրս է գնում երկրից, եւ ամայանում է երկիրը, ինքնին հասկանալի է, որ ազգային, պետական անվտանգությունը հարցականի տակ է դրվում: «Այն կոալիցիան, որը գործել է այսքան տարի, դա իսկապես կրել է շատ ֆորմալ բնույթ: Եվ երբ հիմա գալիս են ասում են այ հիմա կսկսենք սոցիալական խնդիրներ լուծել, սա իրականում քաղաքական նոնսենս է, նրանք այդ իրավունքն այլեւս չունեն»,-ասաց ՀԴԿ ղեկավարը: Նրա խոսքերով պետությունը պիտի վերադարձնի իր շահութաբեր գործարանների սեփականությունը, ազգայնացնի ընդերքը.  «Եթե մենք մասնավորին թույլ ենք տալիս, որ մեր ընդերքի հարստությունից օգտվի, ապա մենք պիտի թույլ չտանք, որն ամբողջ շահույթը ձեռքներիցս տանի»:

ՀԴԿ ղեկավարը ընտրողներին գիտակցաբար ընտրություն կատարելու կոչ արեց: «Մենք ասում ենք` դուք որոշեք, մենքձեզ ասում ենք` դուք ընտրեք, մեր ասածը միայն սա է, բայց եթե ընտրելու եք, ապա գիտակցաբար արեք, հասկացեք, թե ինչու եք դա անում, ում եք վստահելու, ինչու եք վստահելու»,-ասաց Արամ Սարգսյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30