
Իլյան ու Սոբչակը նույնիսկ համատեղ բիզնես էին սկսել, սակայն այդ լուրը հաղորդավարուհին մինչեւ վերջերս գաղտնի էր պահում: Նա ամենուր եւ ամեն կերպ «ցուցադրում» էր նոր սիրեկանին, կատարում վերջինիս բոլոր քմահաճույքները: Բոլորն էլ գիտեին, որ Իլյան Սոբչակին փողերի համար է սիրում: Սիրահար Իլյան կարծես Սոբչակի զավակը լիներ, իրեն պահում էր այնպես, ինչպես «մայրիկն» էր ուզում: Մի օր էլ` ռոմանտիկ գիշեր անցկացնելուց հետո, առավոտյան Սոբչակի անկողնուն ոչ թե սուրճով ու ծաղիկներով սկուտեղն է մոտենում, այլ՝ խորհրդավոր նամակը: Իլյան հրաժեշտի խոսքեր է գրում: Սոբչակի սիրեկանը «քցել» է նրան. վերցրել ահռելի կարողությունն ու անհետացել: Հաղորդավարուհին չնայած ձեւացնում է, թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց նրա փաստաբաններն իրոք անհանգստացած են:


















































