Լրահոս
Օրվա լրահոսը

Ծերանոցի բնակիչների համար ընտրությանը մասնակցելը խնդիր է (ձայնագրություն)

Ապրիլ 25,2012 16:57

Նորքի տուն-ինտերնատի մոտ 90 տարեց բնակիչներին զրկում են ընտրելու իրավունքից. նրանց անձնագրային բաժանմունքում մերժել են ինտերնատում գրանցել, պատճառաբանելով` գնացե’ք, ընտրություններից հետո կգաք:

«Մեզ չեն գրանցում, ձայնազուրկ ենք դարձել: Էկել, ընդունվել ենք դեռ չեն գրանցել, հիմա էլ պահանջում եմ, չեն գրանցում: Ես ոչ մի տեղ գրանցում չունիմ, տունը վաճառել են, ինձ էլ դուրս են էրել: Էս մարդիկ հաց ու ջուր են տալիս, ամեն ինչով բավարարում են, հիմա էլ ստեղից հելնինք՝ ո՞ւր էրթանք: Իրանք աթոռ ունին, ղայիմ նստած են աթոռի վրա, մեզ էլ` ծեր 82 տարեկան կին եմ, ընձի ո՞ւր վռնդեն: Տնեն վռնդին, քաղքից էլ վռնդեն: Ձայնից էլ են զրկում մեզի»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց ինտերնատի բնակիչ Մարուսյա Սարգսյանը:

Ինտերնատի մեկ այլ բնակիչ՝ Գոհար Ստեփանյանն էլ գրանցում ունի, բայց ոչ Երեւանում, եւ քանի որ 2001 թվականից բնակվում է Նորքի տարեցների տուն-ինտերնատում, ուզում է այստեղ գրանցվել եւ իր բնակության վայրում ընտրել իր տարածքի պատգամավորին, սակայն անձնագրային բաժնից նրան հորդորել են գնալ իր մարզում ընտրություն կատարել:

Թե ինչո՞ւ մոտ 90 տարեցներ տարիներ շարունակ բնակվելով ինտերնատում, այսօր փաստացի գրանցում չունեն Aravot.am-ի հարցին ի պատասխան, ինտերնատի աշխատակիցներից մեկը վստահեցրեց, որ տնօրինությունը 2 ամիս է՝ փոխվել է. «Ես չգիտեմ, ինչո՞ւ նախկին տնօրենը չի զբաղվել այս մարդկանց գրանցելու խնդրով»:

A0160120

Ինտերնատի աշխատակցի ներկայացմամբ` դեռ մեկ ամիս առաջ են դիմել անձնագրային բաժնի իրենց տարածքային բաժանմունքը, որտեղից պարբերաբար ձգձգել են, իսկ արդեն ընտրությունների նախաշեմին առհասարակ չեն գրանցում. «Մեզ ասացին, իբր թե իրենց վերեւներից հրահանգված է խմբակային գրանցում չանել, բա այս մարդիկ ընտրությունից զրկվե՞ն: Եթե մարդը բնակվում է մեզ մոտ, իրավունք ունի փաստացի գրանցվելու: Բնակիչներ կան, ճիշտ է գրանցում ունեն, բայց քաղաքի տարբեր մասերում, իսկ տնօրինությունն ի վիճակի չէ 90 հոգուն տանել Դավիթաշեն, Ավան կամ մեկ այլ տեղ, որպեսզի նրանք կարողանան քվեարկել»:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն Aravot.am-ին վստահեցրեց, որ այն ծերերը, որոնք Երեւան համայնքից դուրս են գրանցված, կարող են լրացուցիչ ցուցակներով մասնակցել ընտրությանը, սակայն նրանք, ովքեր Երեւանի գրանցում ունեն, օրենքը թույլ չի տալիս լրացուցիչ ցուցակներով մասնակցել ընտրությանը. նրանք պետք է իրենց գրանցման վայրում ընտրություն կատարեն: Իսկ մեծամասնական ընտրության համար, պարոն Քոչարյանի խոսքերով, պարտադիր փաստացի գրանցում է անհրաժեշտ. «Ծերերը, երբ իմացել են, որ փաստացի գրանցման համար պետք է նախկին բնակության վայրից գրանցումից հանեն, աղմուկ են բարձրացրել: Փաստացի գրանցում կատարելու համար 8-10 օր է պահանջվում: Անձնագրային բաժանմունքը շուտով ցուցակները տպագրելու է եւ չի հասցնի փաստացի գրանցումներ կատարել: Այդ խեղճ ծերերին լցնում են ավտոբուսը բերում, որ ուղղորդված ընտրություն անեն»:

Ինչ վերաբերում է ինտերնատի տնօրինության` փաստացի գրանցման համար մեկ ամիս առաջ դիմելուն ու մերժվելուն, պարոն Քոչարյանն ասաց. «Ինչ-որ մեկը եկել է ու ցուցակ ներկայացրել, ասելով` բոլորին գրանցեք, մերոնք պահանջել են լիազորագիր, լիազորագիր չեն ներկայացրել` մերոնք չեն գրանցել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30