
Նրան հաջորդեց Ռաֆայել Հուսեյնովը, որի «մեկ միլիոն փախստականների» ելույթում նոր նրբերանգ էր թերեւս միայն դժգոհությունը, թե Հայաստանում պաշտոնապես փոխվել են ադրբեջանական տեղանունները
Իսկ հետո էլ ադրբեջանցի իր գործընկերներին ելույթով օգնության հասավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակ Էրկալ Կարան, որ պահանջեց՝ Վեհաժողովը պետք է ուշադրության կենտրոնում պահի «մեկ միլիոն ադրբեջանցիների ողբերգական իրավիճակը, որոնք տեղահանվել են Հայաստանի կողմից»:
Այս պատվիրակներից անմիջապես հետո ելույթ ունեցավ Ստրասբուրգում այժմ գտնվող Հայաստանի պատվիրակության միակ անդամը՝ Հերմինե Նաղդալյանը, որն արձագանքելով նախորդ հռետորներին՝ ասաց, թե տեղահանված անձանց խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այն երկրների իշխանությունների քաղաքական կամքը, որտեղ նրանք բնակվում են, ակնհայտ է, որ որոշ հարուստ երկրներ՝ օրինակ, Ադրբեջանը, չեն շտապում լուծել այդ խնդիրները, ու վրանային ճամբարները մնում են տարիներով. «Մարդիկ օգտագործվում են քաղաքական նպատակներով, մինչ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում զենք գնելու համար: Ադրբեջանը բարձր հարթակներից ազդարարում է իր ռազմական դոկտրինի եւ զինամթերքի մասին, բայց գումարներ չի ծախսում՝ լուծելու սոցիալական խնդիրները»:


















































