«Ֆորմուլա 1»-ի մարքեթինգային իրավունքների սեփականատեր Բերնի Էքլսթոունը, որն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, կրկին ամուսնանում է:
Այս անգամ նրա ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան, բրազիլուհի Ֆաբիան Ֆլոզին է, որը միլիարդատիրոջից փոքր է 46 տարով: Էքլսթոունը հայտարարել է, որ իրենք արդեն նշանվել են եւ ժամանակ ձգձգելն անիմաստ է: «Մնում է որոշել հարսանիքի օրն ու վայրը», – ասել է նա:
Բերնի Էքլսթոունը երկու անգամ արդեն ամուսնացած եղել է: Առաջին կնոջից նա ունի մեկ, իսկ երկրորդից՝ երկու դուստր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: