
«Ոչ մի կուսկացության ծրագիր, նույնիսկ մերը՝ կատարյալ լինել չի կարող»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ արձանագրելով, որ քարոզարշավի ընթացքում արված հարցադրումներն ու հանդիպումներն է՛լ ավելի հարստացրին ՀՅԴ ծրագիրը, եւ «մայիսի 7-ին մենք կատարելու ենք ոչ միայն այն, ինչ խոստացել ենք, այլ ավելին ՝ անդրադառնալու ենք այն խնդիրներին, որոնք ձեր օգնությամբ ճանաչելու, ախտորոշելու եւ որոշելու ենք ինչ անել»։
Վահան Հովհաննիսյանն ասաց, թե քարոզարշավային հանդիպումները ՀՅԴ-ին համոզեցին, որ մեր ժողովուրդը կոտրված չէ, հիասթափված չէ, եւ այդ զգացողությունները հանարվոր է հաղթահարել միմիայն Դաշնակցության հետ։
«Եթե ամսի 8-ին ՀՅԴ-ն հաղթի՝ մենք կսկսենք մեր նոր կյանքը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մարզերում մարդիկ դժվար կյանքով են ապրում, եւ որպես հնաբնակ երեւանցի դիմեց իր համաքաղաքացիներին. «Սիրելի երեւանցիներ, ես ձեզ դիմում, պահանջում եմ՝ օգնենք մեր հայրենակիցներին, որովհետեւ մարզերում այնուամենայնիվ ժողովուրդը ճնշված է, նրանք կարող են չդիմանալ ընտրակաշառքի, փողի գայթակղությանը, բայց դուք, Երեւան, պիտի փրկեք ամբողջ հանրապետությունը։ Երեւա՛ն, դա քեզնից է կախված»։
Վահան Հովհաննսիյանն ասաց, թե Երեւանում ՀՅԴ-ն պետք է ստանա ամենաշատ ձայները, որ կարողանա երկրում իրրավիճակ փոխել.«Երեւա՛ն, դու պիտի փրկես, դու մայրաքաղաքն ես, մենք` երեւանցիներս, պատասխանատու ենք, պիտի Երեւանում Դաշնակցությունը ստանա բոլորից շատ ձայն, որ կարողանա հաղթանակ արձանագրել նաեւ մարզերում: Երեւա՛ն, այսօր հույսը դո՛ւ ես»։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































