«Ի արձագանք որոշ քաղաքական ուժերի կողմից տարածվող նախապես ծրագրավորված խախտումների մասին ուռճացված, իրականությանը հիմնականում չհամապատասխանող լրահոսի, պետք է ասեմ՝ իմ խորին համոզմամբ, եւ որոշ տեղեկություններով, նախապատրաստված են ոչ թե մասշտաբային ընտրախախտումներ, այլ միասնական շտաբի որոշ քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացները ստվերելու համար հատուկ քարոզչական սցենարներ», – Aravot.am-ին ասաց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը, հավելելով, որ տարածված լրահոսի մեծ մասը նախապես ծրագրավորված էր, դեռեւս ընտրություններից մի քանի օր առաջ:
Արմեն Աշոտյանը հավաստիացնում է. «Ոչ մեկին չի հաջողվի ստվերել խորհրդարանական ընտրությունների անցկացումը Ընտրական օրենսգրքին համապատասխան եւ նրանց որակը չի կարող ապականվել նախապես ծրագրավորված տեղեկատվական հակաքարոզչական հնարքներով, որոնք կիրառում են մեր քաղաքական մրցակիցները»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: