Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մեր քաղաքական մրցակիցներին չի հաջողվի ստվերել ընտրությունների անցկացումը»

Մայիս 06,2012 15:21

«Ի արձագանք որոշ քաղաքական  ուժերի կողմից տարածվող նախապես ծրագրավորված խախտումների մասին ուռճացված, իրականությանը հիմնականում չհամապատասխանող լրահոսի, պետք է ասեմ՝ իմ խորին համոզմամբ, եւ որոշ տեղեկություններով, նախապատրաստված են ոչ թե մասշտաբային ընտրախախտումներ, այլ միասնական շտաբի որոշ քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացները ստվերելու համար հատուկ քարոզչական սցենարներ», – Aravot.am-ին ասաց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը, հավելելով, որ տարածված լրահոսի մեծ մասը նախապես ծրագրավորված էր, դեռեւս ընտրություններից  մի քանի օր առաջ:

Արմեն Աշոտյանը հավաստիացնում է. «Ոչ մեկին չի հաջողվի ստվերել խորհրդարանական ընտրությունների անցկացումը Ընտրական օրենսգրքին համապատասխան  եւ նրանց որակը չի կարող ապականվել նախապես ծրագրավորված տեղեկատվական հակաքարոզչական հնարքներով, որոնք կիրառում են մեր քաղաքական մրցակիցները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031