«Սիրելի իմ սրտի սիրական ազգ, գնա ընտրության, որովհետև դու աշխարհի հնագույն ազգերից մեկն ես, եթե ոչ ամենահինը։ Այդ հպարտությունն ունեցիր մեջդ, գետնաքարշ չդառնանք, չլինենք խեղճ, աշխարհից վիրավորված»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և մտավորականների հանդիպումից հետո լրագրողներին ասաց հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը։
Նա ասաց, որ յուրաքանչյուրիս ձայնը շատ կարևոր է։ «Երդվում եմ Արարատով, ամենքիդ ձայնը կարևոր է, խնդրում եմ մեր երիտասարդությանը, մեր պայծառ տղերքին՝ գնացեք ընտրության և ընտրեք ում ուզում եք, սակայն ընտրեք մարդու, որը կարող է բերել այս ամենի սրբագրությանը»,- ասաց նա։
Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ առաջին անգամ էր հանդիպում Սամվել Կարապետյանի հետ և շատ բարձր տպավորություն ունի․ «Երբ հարցերին պատասխանում է, զգում ես, թե ինչքան հզոր կարծրություն կա ներսում։ Եվ այդ մարդուն չես կարող չհավատալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































