Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ 8/33 տեղամասում հայտնվել են 2 հատ համամասնական եւ 1 մեծամասնական կնքված ծրարներ՝ առանց քվեաթերթիկների: Aravot.am-ի այս հարցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ նման մեկ դեպք է արձանագրվել. «Այդ ծրարը քվեատուփ չի գցվել, դրանք առանձնացված են եւ հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի»:
Պարոն Մուկուչյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող 7/25 տեղամասում մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի երկու վստահված անձ է աշխատում. «Երկու վստահված անձանց մասին տեղեկություններ են եղել նաեւ այլ ընտրատարածքներում, հիմնականում ստացված տեղեկություններից միայն մեկ դեպք է եղել, երբ վստահված անձը փորձել է մտնել ընտրատեղամաս, բայց հանձնաժողովը չի թողել»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: