Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» հայցվոր պատգամավորները հրաժարվում են հայցից

Մայիս 10,2012 15:22 Share

ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Ռուբեն Հակոբյանի եւ Ռուբեն Բադալյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի նախնական նիստը: Քաղաքապետարանի ներկայացուցիչն էր Աշխեն Ղարսլյանը:

Վերջինն իր հետ բերել էր 71 էջանոց փաթեթ, որը տեղում հանձնեց հայցվոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանին:

Ի դեպ, բացի Հայկ Ալումյանից, հայցվորներից որեւէ մեկը դատական նիստին ներկա չէր: Փոստանջյանի ներկայացուցիչը ստանալով քաղաքապետարանի փաստաթղթերը՝ ասաց, որ պահանջվածը եւ քաղաքապետի կողմից ընդունած վարչական ակտն առկա է, ուստի հրաժարվեց հայցից:

Քիչ հետո դատարան բերվեց 4 հայցվորի հայտարարությունը՝ հայցից հրաժարվելու մասին: Հայկ Ալումյանն ասաց, որ մնացած 3-ը եւս կհրաժարվեն հայցից, սակայն որպեսզի ստորագրություններով հանձնի հայտարարությունը, խնդրեց հետաձգել նիստը:

Դատական հաջորդ նախնական նիստը նշանակվեց մայիսի 17-ին:

Հիշեցնենք, որ հայցվորները պահանջել էին, որպեզի անվավեր ճանաչվեն Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 2011թ. դեկտեմբերի 15-ի քաղաքապետարանի թույլտվությունը Մաշտոցի պուրակում «բուծիկնոց» տեղադրելու համար, «Կենտրոն կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության գոյություն ունեցող տաղավարների արդիականացման եւ նորերի տեղադրման աշխատանքների համար պաշտոնական փաստաթուղթը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի համաձայնությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031