
Այսօր պետք է պաշտպանական ճառով հանդես գար Մարգար Օհանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մկրտիչ Վասակյանը: Սակայն արդեն երրորդ անգամ է, ինչ նա դատարանին դիմում է ուղարկում՝ իր վատառողջ լինելու մասին, խնդրելով հետաձգել դատական նիստը եւ հավաստելով, որ կներկայացնի բժշկական փաստաթուղթ առողջության վերաբերյալ:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 30-ին ժամը 14.30-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































