
Հիշեցնենք, Ռ. Հախվերդյանն ասել էր, թե «ՀՀԿ-ն հարմարվողական կուսակցություն է, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք համբուրվեց ՀՀՇ-ի հետ ու դարձան ամուսիններ, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք էլ՝ նրանց են կողմ: Նրանք վահան են սարքում Գարեգին Նժդեհին, մինչդեռ եթե Նժդեհը ողջ լիներ, նրանցից որեւէ մեկին կենդանի չէր թողնի, նրանցից այսօր լեշի հոտ է գալիս»:
Տիկին Աճեմյանը վստահեցրեց, որ ոչ թե հարմարվող, այլ պայքարող կուսակցություն են ներկայացնում. «Մենք մեր դիրքերը գնալով ամրապնդում ենք, եւ դա մեծ աշխատանքի շնորհիվ է, հենց այնպես չենք ձեւավորել մեր էլեկտորատը, այլ երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Կողքից շատ հեշտ է քննադատել, իսկ, երբ ներսում ես, գիտես՝ ինչ ես արել ու ինչ անելիքներ ունես, ինչպես ես քո ծրագրերը ձեւավորում, ավելի մոտիկից ես իմանում քո անելիքներն ու ավելի ճիշտ ես գնահատում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































