Թաթարստանի երիտասարդության, սպորտի եւ տուրիզմի նախարարության ոչ պաշտոնական աջակցությամբ Կազանում անցկացվել է սթրիփ-պլաստիկայի եւ go-go-ի (էրոտիկ պարի տարատեսակ) հանրապետության անդրանիկ առաջնությունը: Մասնակից անհատների ու խմբերի մի մասը հանդես է եկել կիսամերկ բուժքույրերի գայթակղիչ շորերով, մյուսը՝ ոչ պակաս բաց հագուստով, սակայն հանդիսատեսին հրապուրելու համար շեշտը դրել է մերկապարի գայթակղիչ շարժումների վրա:
Բարեբախտաբար, կամ դժբախտաբար, ոչ-ոք լրիվ չի մերկացել: Աչքի ընկածներն ստացել են նվերներ, դիպլոմներ, իսկ առաջին տեղը գրաված «Լիգա» խումբն արժանացել է նաեւ 5000 ռուբլի դրամական մրցանակի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: