
– Կան կոնֆլիկտի կողմեր, որոնք ունեն վիճահարույց խնդիրներ: Ղարաբաղյան խնդրի հետ կապված Հայաստանը Ադրբեջանի կողմից ստացել է ոչ թե վնաս, այլ սարսափելի անմարդկային վերաբերմունք: Ու եթե Ադրբեջանը ունի 1-1.5 մլն փախստական, մեր փախստականները 3 մլն-ից անցնում են: Բայց խնդիրը բարձրաձայնելու մեջ է: Փախստականների մասին անընդհատ խոսում է Ադրբեջանը: Այսօր խնդիրը հասունանում է իրավական դաշտում: Իսկ փախստականի կարգավիճակը պետության համար իրավական խնդիր է, եթե դու պետություն ես, եւ ունես փախստականներ, պետք է տիրություն անես նրանց, առավելեւս եթե նրանք դարերով ապրել են քո պետությունում եւ մշակույթի ու արժեքների մեջ ներդրում են ունեցել: Դա մեր ժողովուրդն է, որ ապրել է Ադրբեջանի կազմում: Այլ խնդիր է, որ մենք չենք կարողացել ապացուցել, որ մի քանի միլիոն հայ դարձել է Ադրբեջանի ոճրագործության գերին: Հիմա գալիս է մի փուլ, որ կոչվում է իրավաբանություն: Ես գտնում եմ, որ այդտեղ Հայաստան-Ադրբեջան փախստականների հարցը բարձրանալու է, եւ այս կոնֆլիկտի լուծման մեջ փախստականների վերադարձի հարցը դոմինանտ է լինելու:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































