Այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը (www.heh.am)։ Հարձակման հետևանքով պաշտպանող համակարգն արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Մասնագետներն այժմ աշխատում են կայքը վերականգնելու ուղղությամբ, և սեղմ ժամկետներում այն հասանելի կլինի հանրությանը։
Վերջին շրջանում բավականին շատացել են հակերային հարձակումները հատկապես լրատվական կայքերի վրա։ Սակայն անհասկանալի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքի նկատմամբ հարձակումները։ Հավանաբար ոմանց համար անընդունելի են հիմնադրամի ծավալած գործունեությունն ու ծրագրերը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայցում է կայքի այցելուների ներողամտությունը. հիմնադրամը հետևողական է լինելու պարզելու հակերների ինքնությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: