
Աբրաամ Բախչագուլյանի խոսքերով՝ որպեսզի հայկական արտադրողները կարողանան արտահանել ձուկ, միրգ-բանջարեղեն եւ մեղր, ծառայությունը եվրոպական գործընկերների մոտ պարտավորվել է մոնիթորինգ անցկացնել ձկնաբուծության ոլորտում. «Մոնիթորինգի արդյունքներն ու մեր լաբորատոր ցանցի կարողությունները պետք է ներկայացնենք եվրոպական գործընկերներին, թե որքանով են համապատասխանում իրենց պահանջներին: Ամսի 1-ից, այն ձկնաբուծական ըներությունները, որոնք ցանկություն են հայտնել արտահանում կատարել, մենք մոնիթորինգը սկսելու ենք, որպեսզի, եթե տվյալները համապատասխանեն եվրոպական չափանիշներին, մեր տնտեսվարողները կարողանան ձուկ արտահանել: Իսկ համապատասխանության երկու տեսակ կա, մեկը՝ արտադրության, մյուսը՝ արտադրանքի փորձաքննության»:
Իսկ երկուշաբթի օրվանից էլ հեռավոր մարզերից մեկում սկսվելու է այսպես ասած՝ մեծածավալ «գրոհ» ապրանքների իրացման ցանցերում՝ հայտնաբերելու ժամկետանց, կասկածելի եւ մակնշման թերություններով սննդամթերք: Այս մասին վստահեցրեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարը: Նրա ներկայացմամբ, իրացման ցանցում այդ լայնածավալ դիտարկմամբ, նախ կբացահայտվի ընդհանուր իրավիճակը, իսկ ժամկետանց սնունդ հայտնաբերելու դեպքում՝ կհանվի իրացման ցանցից: Այս դեպքում տնտեսվարողը պարտավոր է ոչնչացնել այն հենց տեղում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































