Այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ վերլուծելով լոնդոնյան ակումբի ֆինանսական հաշվետվությունը՝ հանդեսը պարզել է, որ ակումբի պարտքերը գերազանցել են 1 միլիարդ ֆունտ ստերլինգը, իսկ գնումների եւ ակումբի պահպանության ծախսերը կազմել են 820 միլիոն ֆունտ ստերլինգ ($ 1,3 միլիարդ):
2003 թվականից ի վեր, երբ ռուս միլիարդատերը գնել է ակումբը, «Չելսիի» ֆինանսական խումբը չի լուծել ոչ մարզական գլխավոր խնդիրը՝ հաղթել Չեմպիոնների լիգայում (այսօր նրան այդ հնարավորությունը երկրորդ անգամ է ընձեռվում), ոչ ֆինանսականը՝ մինչեւ 2010 թվականը դառնալ ինքնաֆինանսավորվող: «Չելսին» ամբողջ այս ընթացքում աշխատել է վնասով, իսկ ֆինանսական խումբը պարտքերը փակել է օլիգարխի անձնական փողերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: