
– Ես անկուսակցական եմ եւ խորհրդարանում լինելու եմ անկախ պատգամավոր: Որեւէ խմբակցության մեջ չեմ մտնելու:
Շնորհակալ եմ ե՛ւ Դաշնակցությանը, որ իմ թեկնածությունը առաջադրեց, ե՛ւ ՀՀ նախագահին, որն աջակցեց ինձ: Շնորհակալ եմ հատկապես իմ ընտրողներին: Ընտրատարածքում իրական մրցակցություն կար, ինչն էլ ստիպեց մեր թիմին ավելի կազմակերպված աշխատել եւ մոտ 3 անգամ ավելի ձայն հավաքել, քան երկրորդ տեղը գրաված թեկնածուն:
Բնականաբար, ժողովրդի այսպիսի վստահությունը պարտավորեցնող է: Խորհրդարանում հիմնականում կհամագործակցեմ Հանրապետական խմբակցության հետ:
Կարդացեք նաև
Վստահ եմ՝ կլինեն նաեւ հարցեր, երբ իմ մոտեցումները կհամընկնեն Դաշնակցության հետ: Այդ կուսակցությունում շատերն իմ ընկերներն ու բարեկամներն են եւ միասին երկար ճանապարհ ենք անցել:


















































