Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բացահայտել են աղջիկների դաժան ծեծկռտուքի երկրորդ տեսանյութը

Մայիս 24,2012 12:14

NEWS.am-ի տեղեկություններով բացահայտվել է համացանցում հայտնված աղջիկների  մասնակցությամբ դաժան ծեծկռտուքի երկրորդ տեսանյութը:  Նշենք, որ համացանացում հայտնվել էր մի քանի տեսանյութ, որտեղ աղջիկները դաժան ծեծի են ենթարկում միմյանց, ինչը ուղեկցվում էր սեռական բնույթի հայհոյանքներով:

NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ երկրորդ տեսնայութը նկարահանված է Արաբկիր համայնքում: Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգում, որը հայտնի է «մալականների սադ» անունով: Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի վերջին:

Տեսանյութի հերոսուհիներից մեկի անունը Ֆլորա է, նա 18 տարեկան է:  Հակառակորդը` 16-ամյա Անժելիկան է, ով սովորում է Երեւանի քոլեջներից մեկում: Նախնական տեղեկություններով, աղջիկների «դուելը» մեկնարկել է այն բանից հետո, երբ նրանցից մեկը մյուսին անվանել է ստախոս: Տեսանյութի  բացահայտման մասին մեր տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունում, սակայն հավելյալ մանրամասներ չեն հայտնել: Միայն նշել են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում  կատարվածի փաստով հետաքննություն է սկսվել:

Նախորդ բացահայտված տեսանյութի վերաբերյալ տեղեկությունն` ԱՅՍՏԵՂ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031