Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանի կարծիքով, դպրոցահասակները ԿԳՆ «բանդիտներից» էին օրինակ վերցրել

Մայիս 25,2012 17:43

 Պրոֆեսոր Սուրեն Զոլյանի համոզմամբ, վերջին շրջանում դպրոցահասակ աղջիկների ագրեսիվ դրսեւորումները պայմանավորված են ԿԳ նախարարության աշխատակիցների հակաօրինական գործունեությամբ:

«Եթե գործում են ուժային մեթոդներ, եթե նախարարը իրեն թույլ է տալիս թքած ունենալ օրենքի վրա, եթե ստուգողները՝ նրանք վարչության պետեր են, պատահական մարդիկ չեն, համալսարանում իրենց պահում են բանդիտների պես, բանդիտը պետք չի ատրճանակից կրակի, բանդիտ  ասելով նկատի ունեմ մարդկանց, որոնք  խախտում են օրենքը: Եթե նախարարության վարչության պետը բանդիտ է, ապա պիտի գնա անգամ մինչեւ դպրոցահասակներ: Ուղղակի դպրոցահասակները այդպիսի հնարավորություն չունեն ստորագրությամբ այդպիսի արարքներ կատարել, նրանց միակ ուժը իրենց բռունցքն է, եթե տեռորի մթնոլորտ են ստեղծում, ապա վերեւից է գնում դեպի ներքեւ»,- Aravot.am –ին ասաց պարոն Զոլյանը՝ անդրադառնալով ինտերնետում հայտնված անչափահաս աղջիկների մասնակցությամբ ծեծկռտուքին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031