Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում սպանել են 85-ամյա պապիկի

Մայիս 31,2012 15:09

Մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Կապանի Շահումյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է 1927թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը:

Ինչպես տեղեկացնում են Կապանի ոստիկանության բաժնից` իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 85-ամյա բնակչին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983թ. ծնված Կարեն Նավասարդյանը:

Ոստիկանության ՔՀԳ եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով, սպանությունից ժամեր անց, Կարեն Նավասարդյանը հայտնաբերվեց Երևանում եւ բերման ենթարկվեց ոստիկանություն:

Ծանոթ-բարեկամների ասելով` հանցագործը մոտ 20 անգամ դանակով հարվածներ էր հասցրել իրենց հարազատին, կտրել կոկորդը, այնուհետեւ հանել է տուժածի հագուստը եւ հետքեր չթողնելու նպատակով սրբել թափված արյունը եւ հեռացել բնակարանից:

Հանցագործը տուժածի տնից ոչինչ չի վերցրել, դեպքից հետո 85-ամյա Հրանտ Ծատուրյանի գրպանում նույնիսկ 4 հազար դրամ գումար է եղել: Բարեկամների պատմելով` միայնակ ապրող Հրանտ պապն անմիջապես չի մահացել, քանի որ դեպքից հետո զանգահարել է իր դստերը, բայց կախել է հեռախոսը եւ չի կարողացել խոսել:

Ի դեպ, 29-ամյա հանցագործ Կարեն Նավասարդյանը եւ մահացած Հրանտ Ծատուրյանը նույն շենքի միեւնույն հարկի տարբեր բնակարաններում էին ապրում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:

Հարեւանների պատմելով` Կարենը թմրամոլ է, ապրում էր իր այրի քրոջ տանը, որտեղ նաեւ քրոջ երկու անչափահաս երեխաներն են ապրում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031