Բաթումում ավարտվեց արագ շախմատի աշխարհի կանանց առաջնությունը:
Բուլղարացի գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովան 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, պայքարն ավարտեց միանձնյա առաջատարի դիրքում՝ նվաճելով շախմատի այս մրցաձեւի աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մեր հանրապետության ներկայացուցիչները տեղ զբաղեցրին երրորդ տասնյակում: Լիլիթ Մկրտչյանը 6,0 միավորով 21-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը՝ 27-րդը (5,5 միավոր): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: