ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կուսակցական որոշումները չի մեկնաբանում եւ այն կարծիքին է, որ լրատվամիջոցներն ամեն ինչ անում են, որ քաղաքականությունը դիտվի որպես «ինտրիգանստվո».«Դուք խանգարում եք հանրային նորմալ առողջ ընկալումներին, պետք չէ ամեն տեղ ինտրիգներ փնտրել : Պալատական հեղաշրջման լավագույն մեկնաբաններ կարող էիք լինել»:
Ներքաղաքական ներկա իրավիճակը գնահատելով՝ պատգամավորն ասաց, որ ԱԺ ընտրությունները առաջիկա նախագահական ընտրությունների առաջին փուլն էին ու այն վստահությունը, որ ստացավ ՀՀԿ-ն, պայմանավորված էր կուսակցության ղեկավարի ու նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական վարքով ու գործունեությամբ.«Սա ընդամենը ավանս էր, ու այս կարճաժամկետ հատվածում, այդ ավանսը պետք է դառնա քաղաքական լուրջ կապիտալ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: