Աշնանը էկրան կբարձրանա հայտնի ու բոլորի կողմից շատ սիրված «Бригада» ֆիլմի շարունակությունը՝ «Бригада 2. ժառանգորդը»: Հեռուստանովելի ստեղծողները խոստանում են՝ կրկին լարված վիճակում են պահելու ֆիլմը դիտողներին ու ոչ մի դեպքում հուսախաբ չանել: Սակայն այս անգամ, ի տարբերություն նախորդի, որտեղ իրադարձությունների կիզակետում Սաշա Բելին էր՝ կլինի նրա որդին` Իվանը, ով ԱՄՆ-ում երկար տարիներ ապրելուց հետո որոշում է Մոսկվա վերադառնալ: Ահա այնտեղ նրան սպասում են հոր թշնամիներն ու բազում անհաջողություններ: Ռեժիսորի ցանկությամբ «Бригада 2. ժառանգորդը»-ում չի լինի սիրված դերասան Սերգեյ Բեզրուկովը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: