Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության է դրվելու եւ հրապարակվելու է ՀՀ քաղաքացի, մեկից ավելի քաղաքացիների սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի գանգատի հիման վրա որոշումը:
Ցմահ դատապարտյալը վիճարկում է հայաստանյան դատական ակտերը, գտնում, որ իր նկատմամբ կատարվել է անարդար դատաքննություն եւ կայացվել է անարդար դատական ակտ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: