Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսական մարզում ոչխարի բուրդ չեն ընդունում, մարդու մազ ընդունում են

Հունիս 08,2012 10:38

Տավուշի մարզում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ չկան: Սակայն գյուղատնտեսական մարզում գյուղմթերքի մթերման կետեր, շուկաներ չեն գործում: Տավուշում ոչխարի բրդի ընդունման կետեր չկան, բուրդը հիմնականում օգտագործվում է ընտանիքի անդամների եւ հարսնացուների օժիտների համար ներքնակներ, վերմակներ կարելու համար: Շատ տեղերում հայտարարություներ են փակցված մարդկանց մազ ընդունելու վերաբերյալ, նման հայտարարություններ տրվում են նաեւ մարզային լրատվամիջոցներով:

Գյուղատնտեսական մարզում չեն գործում նաեւ կաթի ընդունման կետեր: Մի քանի տարի առաջ տարբեր ծրագրերով կաթի ընդունման կետեր ստեղծվեցին Բերդի տարածաշրջանի Նավուր, Տավուշ, Նորաշեն, Վարագավան, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղերում: Դրանք բոլորն էլ ներկայումս անգործության են մատնված: Պատճառն այն է, որ կաթ վերամշակող ընկերությունները ցածր գնով են այն ընդունում, գյուղացիներն էլ հրաժարվում են այն հանձնել:

Բերդի տարածաշրջանի Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանն այս առթիվ ասաց.

– Ես նաեւ անասնապահությամբ եմ զբաղվում, սարում պահվող իմ կովերից օրական 150լ կաթ ստանում: Կաթ ընդունող չկա,ստիպված պանիր եմ պատրաստում: Բայց պանիր առնող էլ չկա: Երեւանում կաթի փոշուց պատրաստված պանրի կիլոգրամը 2000 դրամով են վաճառում, ես անարատ կաթի պանիրը 1000 դրամով եմ տալիս, թող գան տանեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930